Այսպես կոչված «Խաղաղության եւ արդարության թուրքական կոմիտեն» (TPJ) պայքար է սկսել Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատտոյի նախագծի դեմ, որով առաջարկվում էր երկարաձգել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներիկողմից ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացվող հայցերի ժամկետները: Թուրքական կազմակերպությունը մարտի 8-ին նամակ է հղել օրենսդիր մարմնի իրավաբանական կոմիտե:
Նամակում կտրուկ քնադատության է արժանացել AB 173 նախագիծը: Դրանում ասվում է, որ «սարսափելի է տեսնել, թե ինչպես Կալիֆոռնիայի օրենսդիրները հաշվի չեն առնում ԱՄՆ շահերը կարեւորագույն այս ժամանակաշրջանում»: Գատտոն, սակայն, մտադիր չէ հանձնվել:
«Արդարությունը արդարություն է: Եւ ԱՄՆ շահերը հաշվի առնելու` ինձ ուղղված կոչերը չեն կարող վերաշարադրել պատմությունը եւ ստիպել ինձ հետ կանգնել ճանապարհից: Ես հպարտ եմ, որ AB 173 նախագծի հեղինակն եմ, եւ շարունակելու են պայքարել»:
Նախագծի վերաբերյալ լսումները Օրենսդիր մարմնի իրավաբանական հանձնաժողովում նախատեսված են մարտի 15-ին: