News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանը թուրքական «Թուրքմոլ» կազմակերպության հետ 120 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել` մայրաքաղաք Թբիլիսիում առեւտրի կենտրոն կառուցելու վերաբերյալ: «Պիրվելի»  գործակալության փոխանցմամբ, փաստաթուղթը ստորագրվել է ֆրանսիական Կանն քաղաքում, անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբելիայի հայտարարությամբ, ըստ պայմանագրի, երկու տարվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաքի մետրոյի «Դելիսի» կայարանի հարակից տարածքում պետք է կառուցվի առեւտրի կենտրոն:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան նշել է, որ ցուցահանդեսին մասնակցելու նպատակը նոր ներդրողներին գտնել եւ հրապուրելն էր, եւ հավաստիացրել է, թե Վրաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը մեծացել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ