Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) եւ Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա) մարտի 16-17-ին կժամանեն Հայաստան: Ավելի վաղ հաղորդվում էր մարտի 15-ին մասին, սակայն ժամկետը մեկ օրով հետաձգվեց:
Այցի շրջանակներում Ֆիշերն ու Պրեսկոտը կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, օմբուդսմենին, նաեւ` ընդդիմության, իրավապաշտպան կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Այցի հիմնական նպատակն է հետազոտել 2008թ. մարտի 1-ի իրադարությունների հետաքննության իրավիճակը, Հայաստանում բարեփոխումների, նաեւ լրատվամիջոցների հետ կապված վիճակը: