Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ եթե իրոք ցանկանում է չվնասել այդ գործընթացին, պետք է ընդհանրապես չխառնվի դրան: Այս մասին NEWS.am-ի հայնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով թուրքական «Հյուրիեթ» թերթում Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հարցազրույցը:
Հիշեցնենք, որ այդ պարբերականում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը խոսել է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին:
«Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության արգասիք է»,- ընդգծել է Տ. Բալայանը: