News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Քաշմիրում 3 տարեկան աղջկա բռնաբարությունից հետո` հայտնում է AP-ը։

Տեղի վարչախմբի ղեկավար Բասեր Խանը հայտարարել է, որ ոստիկանությունը Սումբալ քաղաքում ձերբակալել է կասկածյալին, իսկ այժմ արագացված հետաքննություն է իրականացվում։ Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկը մայիսի 8-ին հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նրա վիճակը կայունացել է։

Ցույցերը երկուշաբթի օրը տարածվել են նոր քաղաքներում եւ գյուղերում այն բանից հետո, երբ կասկածյալի ընտանիքի անդամները դպրոցից տրված տեղեկանք են ներկայացրել, որ նա 13 տարեկան է։ Ցուցարարները համոզված են, որ դա կեղծ տեղեկանք է եւ նպատակ ունի պատասխանատվությունից ազատել կասկածյալին՝ նրան ներկայացնելով որպես անչափահաս։

Նրանք վստահ են, որ հանցագործն առնվազն 20 տարեկան է եւ աշխատում է շարժիչների վերանորոգման կենտրոնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ