News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Վանաձորում մարտի 10-12-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացել է Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը, որի ժամանակ ներկայացվել են բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան աշխատանքները:

Փառատոնի շրջանակներում վանաձորցիները հնարավորություն են ունեցել դիտելու «Արբոր», «Վարդագույն սարիներ» եւ «Ժողովրդի թշնամիներ» ֆիլմերը:

«Արբոր»-ը բրեդֆորդցի դրամատուրգ Անդրեա Դանբարի ու նրա դուստր Լոռեյնի լարված հարաբերությունների իրական ու տպավորիչ պատմության մասին է: Ֆիլմի ռեժիսորն է Քլին Բարնարդը:

Հաջորդ ֆիլմը՝ «Վարդագույն սարիներ»-ը կանանց դաժան կյանքի մասին է: «Աղջկա կյանքը դաժան է… Կնոջ կյանքը՝ շատ դաժան»,-այսպես է ներկայացնում Սամփաթ Փալը՝  ֆիլմի գլխավոր հերոսուհին:

Փառատոնի վերջին ֆիլմը՝ «Ժողովրդի թշնամիները», լրագրողի մասին է, որի ընտանիքին սպանել են Կարմիր կհմերները: Լրագրողից  մեկ տասնամյակ է պահանջվում հանցագործների հետ մտերմանալու համար եւ նոր տվյալներ ձեռք բերում մարդասպաններից:

Փառատոնը հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հատկապես երիտասարդներին` այսպիսով նրանց ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան:

Ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր մեծ ակտիվությամբ մասնակցում էին ֆիլմերի ցուցադրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ