News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` Սոչիում մարտի 5-ին կայացած հանդիպումը դուռ է բացել Ղարաբաղի հարցով հետագա բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում:

Աժուբալիսի խոսքով, այսօր գլխավորը բանակցությունների խոչընդոտների վերացումն է: «Լիտվայի նախագահության գերակայություններից է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ այդ հարցն էլ այսօր քննարկվել է Ադրբեջանի պաշտոնյաների հետ»,- ասել է նա եւ հավելել, որ այժմ ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրները պետք է բաց հայտնեն իրենց դիրքորոշումները: Աժուբալիսը կոչ է արել հակամարտության կողմերին հանել իրենց դիպուկահարներին ճակատային գծից, հաղորդում է Trend-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։

Նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը, ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպումը հանգրվանային է գնահատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ