News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը եւ հաջորդած ցունամին էական ազդեցություն չեն թողնի այդ երկրի մեքենաների երկրորդային շուկայի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ճապոնիայից Հայաստան երկրորդային շուկայից մեքենաների ներկրմամբ զբաղվող Հենրի Մամյանը՝ ավելացնելով, որ ճապոնական մեքենաների վաճառքի աճուրդներում շաբաթական 50 հազար մեքենա է գրանցվում, որոնցից նույն ժամանակահատվածում 10 հազարը վաճառվում է։ «Նախ բացառվում է, որ Ճապոնիան թույլատրի ռադիացիայի ենթարկված մեքենաների արտահանումը, դրանք պարզապես կվաճառվեն հենց Ճապոնիայում, որպես մետաղի ջարդոն։ Այդ երկրում ընդհանրապես մետաղը շատ թանկ արժե, եւ ջարդոնի համար պիտանի մեքենաների մասնագիտացված խոշոր աճուրդներ են գործում, որոնք էլ երկրարշարժից ու ցունամիից վնասված մեքենաները կգնեն»,-ասաց Մամյանը։

Ըստ նրա, բացի վերոնշյալ հանգամանքներից, էկոլոգիական աղետի պատճառով անպիտան դարձած մեքենաների արտահանման սերտիֆիկատ չի տրվի Ճապոնիայի կառավարության կողմից։ «Այդ երկրում չափազանց խիստ են վերաբերում անորակ ապրանքի արտահանմանը, որը վերաբերում է նաեւ մեքենաներին: Եթե մեքենան չի համապատասխանում արտահանման պահանջներին, ապա այն արտահանման փաստաթուղթ չի ստանա։ Դա գործում է այն դեպքում նույնիսկ, եթե տեսականորեն մեքենան որոշակի նորոգումից հետո հնարավոր է օգտագործել: Ճապոնիայի կառավարությունը սահմանել է նորմեր, ըստ որոնց չի թույլատրվում վթարված մեքենան արտահանել, որովհետեւ հետագայում հնարավոր է անսարքության պատճառով այն վնասի վարորդին, այդ պատճառով, կարծում եմ, որ ռադիացիոն գոտում գտնված մեքենաների արտահանումը բացառվում է»,-նշեց գործարարը։

Անդրադառնալով Ճապոնիայի երկրաշարժի մեքենաների հայկական շուկայի վրա հնարավոր ազդեցության հարցին՝ Մամյանը նկատեց, որ այն գրեթե աննշան կլինի։ «Ճապոնիայից Հայաստան շատ քիչ քանակության մեքենա է ներկրվում, բացի դրանից բոլորը չէ, որ ներկրում են հենց Միյագիից ու Տոկիոյից, որոնք ամենաշատն են տուժել այս դեպքում»,- նշեց ավտոներկրող գործարարը՝ ավելացնելով, որ նշված շրջաններից Հայաստան մեքենա ներկրողները հնարավոր է մի քանի ամիս դադարեցնեն ներկրումը, կամ ստիպված կլինեն նոր կապեր հաստատել Ճապոնիայի այլ շրջաններում գործող ավտոաճուրդների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
Ամենաշատ