News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է APA-ն, Աժուբալիսը նկատել է, որ Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում, եւ այդ դերն ավելի կամրապնդվի ապագայում:

Նշելով, որ Ադրբեջանը հզոր տնտեսություն ունի, ԵԱՀԿ նախագահն ասել է, որ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում եւ այդ հարցը միշտ արդիական է:

Վերջին դիտարկումն ակնհայտորեն դուր չի եկել Ալիեւին, ով դիվանագիտորեն պատասխանել է, որ հզոր տնտեսության եւ ուժեղ քաղաքական համակարգի կողքին նաեւ բարեփոխումներ են արվում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ