Նյոնում կայացել է ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մալթայում կայացած նախնական մրցաշարի արդյունքում հիմնական ընտրական փուլի ուղեգիր նվաճած Հայաստանի հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում: Հայաստանի մրցակիցներն են Դանիայի, Չեխիայի, Ավստրիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: