News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Փոքրիկ հայուհի Վիրսավիա Մխիթարյանը Նովոռոսիյսկ քաղաքից սրտային անոմալիա ունի, նրա սիրտը բաբախում է ոչ թե կրծքի տակ, այլ որովայնի վրա: Օրգանը ոչնչով ծածկված չէ եւ գտնվում է գործնականում կաշվի տակ: Եթե նրա սրտի վրա ֆիզիկական ներգործություն լինի, երեխան չի ապրի: Երեխայի մայրը` Դարիա Մխիթարյանցը երեխային բերել է Մոսկվա` Բակուլեւի անվան սրտանոթային վիրահատության գիտական կենտրոն, որպեսզի վիրահատություն անեն, հայտնել է ntv.ru-ն:

Կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիայի խոսքով, Վիրսավիայի դեպքը եզակի է: Վիրաբույժը նշել է նաեւ, որ երեխայի վիճակը թույլ չի տալիս վիրահատել նրան: «Եթե այս վիճակում վիրահատենք, նա չի ապրի»,- նշել է նա: Դա նշանակում է, որ պետք է սպասել եւս կես տարի: Երեխայի մայրը հայտնել է, որ վստահում է բժշկին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վիրսավիայի ծնողները ամուսնալուծված են: Հայրը` Արթուր Մխիթարյանցը տառապում է թմրակախվածությամբ: Դարիա Մխիթարյանցը նշել է, որ «հայրը շատ է սիրում երեխային, բայց ոչնչով օգնել չի կարող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ