News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին մեղադրել է Բեռնում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Ինչպես Վաշաձեն նշել է Թբիլիսիում ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ ասուլիսում, բանակցությունների ընթացքում որոշվել է շարունակել բանակցությունները, եւ կողմերը պայմանավորվել չմեկնաբանել հանդիպման արդյունքները մամուլում:

«Լավրովն իր կողմից խախտել է այդ համաձայնագիրը եւ մի քանի օր անց նախապայմաններ է առաջ քաշել` սպառնալով Վրաստանին»,- նշել է Վաշաձեն եւ ափսոսանքով ընդգծել, որ Լավրովի վարքը ռուսական դիվանագիտության ավանդույթների շարունակությունն է:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՌԴ-ն կարող է անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը առանց Վրաստանի համաձայնության: Վրաստանը միակն է, որ վետո է դնում Ռուսաստանի անդամակցության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ