News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Է. Եգանյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է ՀՀ կառավարության` 2010թ. մարտի 25-ի թիվ 284Ն հրամանի, ինչպես նաեւ` Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 24-րդ եւ 26 –րդ հոդվածների պահանջները: Այն է` առանց թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու, մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում հոգեկան եւ վարքային խանգարումներ` ալկոհոլի կախվածություն համախտանիշ ախտորոշմամբ հաշվառված իր եղբորը` Է. Եգանյանին, 2010թ. սեպտեմբերի 1-ին աշխատանքի է ընդունել  Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցում` որպես քաղպաշտպանության շտաբի պետ, նախազորակոչային պատրաստության ուսուցիչ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով: Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ