News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սպառնում է հարվածներ հասցնել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե ԼՂ իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Այդ մասին, այսօր՝ մարտի 16-ին հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը։

«Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, եւ համաձայն «Ավիացիայի» մասին օրենքի՝ մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղեւորվում են այդ տարածաշրջան», - հայտարարել է Մամեդովը։

Վերջինիս խոսքով, Ադրբեջանի իշխանությունները տեղեկություններ են ստացել Ստեփանակերտում վերակառուցվող օդանավակայանի մասին, եւ այժմ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում:

«Մենք դեռեւս անցած տարվա հոկտեմբերին տեղեկացրել ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որ դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ցանկացած չվերթ անօրինական է, եւ մենք իրավասու ենք ֆիզիկապես ոչնչացնել այդ օդանավերը», - հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավարը։

Ըստ Մամեդովի, միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տվել Բաքվի իշխանություններին «միանալ մի քանի կոնվենցիաների եւ ջանքեր գործադրել՝ հնարավոր բացասական միջադեպերից խուսափելու համար»:

«Պաշտպանության նախարարության հետ հարցը համաձայնեցնելուց հետո մենք երկրորդ նամակը ուղարկեցինք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, եւ խորհուրդ տվեցինք միջադեպերից խուսափելու համար հնարավոր հետեւանքների մասին նախապես իրազեկել հակառակորդ կողմին», - ասել է Մամեդովը եւ հավելել, - «մեր տեղեկություններով, կազմակերպությունն արդեն այդ նամակն ուղարկել է Հայաստանի իշխանություններին»: Հաղորդում է «Ազատությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ