News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գարնանային հեղեղումների ժամանակ հնարավոր խնդիրների եւ դրանք կանխելու հետ կապված հարցեր են քննարկվել այսօր՝ մարտի 16-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ: Քննարկմանը մասնակցել են  շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ եւ մարզպետներ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը տեղեկացրել է, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում արդեն սկսվել են Արաքս գետի վթարային արգելաթմբերի եւ ափապաշտպան պատնեշների վերակառուցման աշխատանքները, որոնք սահմանված ժամկետներում կավարտվեն:

Հայպետհիդրոմետի տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով եղանակային  կանխատեսումները, նշել է, որ գետերի մակարդակն այս գարնանը նորմայից փոքր-ինչ բարձր կլինի, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների դեպքում առանձին հատվածներում  հնարավոր են լարված իրավիճակներ: Կանխատեսվում է, որ Ախուրյան, Ազատ, Ապարան ջրամբարները կունենան 100 տոկոս լցվածություն:

Խորհրդակցությանը քննարկվել է  Արարատի եւ Արմավիրի մարզերում Արաքս գետի հունից ավազի արդյունահանման եւ ափապաշտպան կառույցների  վերականգնման կարգի նախագիծը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ