Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 29-ից ապրիլի 3-ը Դորտմունդում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ուժեղագույն կազմով:
55 կգ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյան
60 կգ. Վահան Ջուհարյան
66 կգ. Սասուն Ղամբարյան
74 կգ. Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյան
84 կգ. Արթուր Շահինյան
96 կգ. Արթուր Ալեքսանյան
120 կգ. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւ