News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում բարեփոխումների ներուժի համար խոչընդոտ են այն իրական աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք շարունակում են հյուծել Հարավային Կովկասը։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մատնանշել է այդ ռիսկերը, նշելով. «Առաջին` Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, չվերահսկվող ռազմական ծախսերը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու բացահայտ ցանկությունը ավելի են թեժացնում տարածաշրջանի քաղաքական լարվածությունը։

Երկրորդ` Թուրքիայի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակումն զգալիորեն նվազեցրել է հայաստանյան տնտեսությունը բազմազանեցնելու հնարավորությունները։ Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար են ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունների վրա` հանգեցնելով կարգավորման հետաձգմանը։

Եվ վերջապես, Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն իրականում մարտահրավեր են մեր տնտեսական ներուժի զարգացմանը»:

Բացի Իրանից, ըստ Տ. Սարգսյանի, միակ միջանցքը, որ Հայաստանը կապում է աշխարհի հետ, անցնում է Վրաստանի տարածքով։ «2008թ. մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելիությունը` առկա միակ տրանսպորտային միջանցքից գերկախվածության պատճառով։ Այդ ժամանակ մենք գոյատեւեցինք միայն Իրանի միջոցով հիմնական ապրանքատեսակների տարանցում կազմակերպելու շնորհիվ։ Պատժամիջոցների խստացումը կտրուկ կնվազեցնի այս միջանցքի հասանելիությունը, այն պարագայում, երբ Թուրքիայի սահմանը բացելու ուղղությամբ ԵՄ հետ մեր միասնական ջանքերը հաջողության չհասան։

Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման վտանգը հնարավոր է նվազեցնել միայն արժեքների համատեղ հարթակ ձեւավորելով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը պնդում են, որ զարգացման եվրոպական ուղու վրա են։ Մենք հստակ գիտակցում ենք, որ այդ ճանապարհին արդյունավետ բարեփոխումները կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Տարածաշրջանի պետությունների համար միակ կիրառելի տարբերակը կարող է կառուցվել այնպիսի արժեքների հիման վրա, ինչպիսիք են փոխադարձ վստահությունը, հանդուրժողականությունը եւ համերաշխությունը, արժեքներ, որոնք բոլորն էլ ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերն են։

Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց մեր երկրի կարեւորագույն հիմնախնդիրները. տնտեսության անբավարար դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ, մրցակցային անհավասար պայմաններ։ Ի լրումն տնտեսական ճգնաժամը հանգեցրեց աղքատության աճի, պետական արտաքին պարտքի ավելացման եւ բարձր գնաճի։ Այս բոլոր գործոնները նվազեցրին բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը։ Այնուհանդերձ, ԵՄ-ն մեզ տրամադրել է նշանակալի օժանդակություն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում
Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ