News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրապարակել է «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ. ծրագրային ապահովում եւ ծառայություններ» հետազոտությունը, որից պարզ է դառնում, որ հիմնական ցուցանիշներում 2010թ.-ին նախորդ տարվա հետ համեմատ էական փոփոխություններ չեն գրանցվել:

Հիմնադրամի փորձագետ Սոնա Կոչկանյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՏՏ ոլորտի հիմնական ցուցնիշները հետեւյալն են. 2010 թ.  գործող ընկերությունների քանակը 197 է, որից 125-ը տեղական ընկերություններ են, իսկ 72-ը՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր: 2008 թ. Հայաստանում գործող ընկերությունների թիվը 175 էր, որից 119-ը տեղական ընկերություններ էին, իսկ 56-ը՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր:

Ոլորտի ընդհանուր հասույթը 2010թ.-ին կազմել է 148,8 մլն դոլար, որից 57,8 մլն դոլարը տեղական ընկերություններինն է, իսկ 91,1 մլն դոլարը՝ արտասահմանյան: Համեմատության համար ասենք, որ 2008թ.-ին ընդհանուր ոլորտի հասույթը կազմել է 111,3 մլն դոլար: Աճը 2008թ. համեմատ կազմում է 34%:

Ոլորտի արտադրողականությունը ընդհանուր ցուցանիշը (միջին շրջանառությունը մեկ տեխնիկական աշխատակցի հաշվարկով, առանց ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունների) 2010 թ.-ին կազմել է 31,500 դոլար։ Տեղական ընկերությունների արտադրողականությունը 29,200 դոլար է, արտասահմանյաններինը՝ 33,700 դոլար։  2008թ.-ին ոլորտի արտադրողականության ընդհանուր ցուցանիշը եղել է 26,100 դոլար:

2010թ.-ին ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 4,960, որից տեխնիկական մասնագետներ` 4,110, իսկ ղեկավար եւ վարչական անձնակազմը` 850 հոգի: Զբաղվածների 43%-ը տեղական ընկերություններում, իսկ 57%-ը արտասահմանյան մասնաճյուղերում:

2008թ-ի հետ համեմատ ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը աճել է ընդհամենը 1%-ով: Նշենք, որ 2008թ.-ին ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը 4.890 էր: 

Նշենք, որ հետազոտությունը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS ծրագրի, Էկոնոմիկայի նախարարության եւ այլ կառույցների աջակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հուլիսին կունենանք «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը. Ժաննա Անդրեասյան
Հայաստանում նախատեսվող «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի...
Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. ԿԳՄՍ նախարար
Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա...
2023թ. 16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը, նախարար
16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը...
OVIO-ն ներկայացրեց Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին շուրջ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից...
Ստեղծվել է ինքնամաքրվող ապակուց ավելի թափանցիկ նյութ, որը զովացնում է սենյակը
ութի գաղտնիքը նրա մանրադիտակային կառուցվածքն է...
Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ
Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, կոմունալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ