News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ամփոփելով տարածաշրջան կատարած իրենց այցելությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ համանախագահները մարտի 15-17-ին այցելել են Բաքու, Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ: Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Լեռնային Ղարաբաղում նրանք քննարկումներ են ունեցել տեղի իշխանությունների հետ:

Հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին կոչ են արել օգտվել Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպման դրական ազդակներից, կենտրոնացնել ուշադրությունը առաջնահերթ հարցերի վրա, որպեսզի հնարավոր լինի համաձայնության հասնել հակամարտության հիմնարր սկզբունքների հարցում:

Նրանք նաեւ կողմերի հետ քննարկել են կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են Սոչիում  ընդունած համատեղ հայտարարության պարտավորությունների կատարմանը: Դրանք վերաբերում են 1994-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելուն:

Համանախագահներն ընդգծել են, որ Սոչիի հանդիպումից առաջ եւ հետո շփման գծում վերջին միջադեպերը ցույց տվեցին, որ շտապ անհրաժեշտ է նման մեխանիզմ ստեղծել եւ կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք հիշեցրել են շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու գոյություն ունեցող առաջարկությունը եւ ափսոսանք հայտնել, որ այդ առաջարկն իրականություն չի դարձել: Միջնորդներն ընդգծել են, որ այդ առաջարկության իրագործումը կարող է փրկել անմեղ մարդկանց կյանքը:

Համանախագահները երկու երկրների նախագահներին եւ ԼՂ փաստացի իշխանություններին են ներկայացրել հակամարտության գոտում գնահատման առաքելության զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցը կհրապարակեն մարտի 23-ին Վիեննայում, իսկ մինչ այդ հրապարակային հայտարարություններ չեն անի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ