News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ԵԱՀԿ գործող նախագահը Լիտվայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին 1991թ. հունվարին Լիտվայում ծայր առած ճգնաժամի հաղթահարմանը ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համատեքստում:

Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը ինչպես նաեւ մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա, նշելով, որ դրանց լուծումը Հայ Ազգային Կոնգրեսի առաջնահերթություններն են: Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի պասիվությանը` ԵԱՀԿ կողմից առաջնային համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիրների առնչությամբ: ՀՀ Առաջին նախագահը նաեւ նշել է, որ արդյունավետ չի իրագործվում նաեւ դեռեւս 2003 թվականին մեկնարկած ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Ոստիկանության աջակցության ծրագիրը»:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Հայաստանի դատավարությունների դիտարկում» զեկույցի, ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ