News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փաստաթղթային ձեւակերպումներ կատարելու նպատակով մարտի 17-ի կեսօրին Ճանապարհային ոստիկանություն է դիմել 36-ամյա Արամ Գ.-ն, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա ՌԴ Մոսկվա քաղաքի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում է  ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Բացի այդ, մարտի 17-ի երեկոյան ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Մեծամոր քաղաքի մի շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 23-ամյա Արթուր Դ.-ին, որը 2007 թ. նոյեմբերի 18-ից Ուկրանիայի Հանրապետության Կիեւ քաղաքի ՆԳԳ վարչության Գոլոսենվսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ