News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը մարտի 21-ին հրավիրվել են Հատուկ քննչկան ծառայություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ծանուցագրում նշված է, որ իրենք հրավիրվում են որպես վկա` մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերի հետ կապված:  «Մենք վկայություն տալու ոչինչ չունենք: Քանի որ մարտի 3-ի դեպքերի հետ կապված մենք ինքներս ենք հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, մենք պետք է պնդենք եւ պահանջենք, որպեսզի մեզ ճանաչեն որպես տուժող: Միայն այդ դեպքում մենք պատրաստ կլինենք արդեն տուժողի կարգավիճակում վկայություններ տալ»,-նշեց պատգամավորը: 

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում էր տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել էին ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին: ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարիին գետնին էին տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ «Ժառանգությունը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ