News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանում կաշառակերության մեղադրանքով Արդարադատության նախարարության աշխատակիցներ են ձերբակալվել:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը՝ վկայակոչելով «Ռեալ-TV»-ն, Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը մի քանի շաբաթ առաջ կալանավորել է Զազա Չիչուային եւ Զազա Գադելիային: Նրանք մեղադրվում են թուրքական «Աքսմշենի» ընկերության ղեկավարությունից 10 800 դոլար կաշառք ստանալու մեջ:

Այդ ընկերությունը Թբիլիսիի Օրթաչալայի շրջանում Արդարադատության նախարարության նոր շենք է կառուցում: Ոստիկանությունը կալանավորել է նաեւ այդ ընկերության երեք ղեկավարների՝ Օրգան Աքսույին, Սերդար Քյոքսուին եւ Անզոր Կեկելիձեին:

Դատարանն արդեն վճիռ է կայացրել: Ընկերության տնօրենը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ