News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին հրամանագիր է ստորագրել Մերուժան Տեր-Գուլանյանին եւ Նարա Շլեպչյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` վեց տարի):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակման համար հիմք է ընդունվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ հաշվի առնելով ՀՀ նախագահի 2011թ. փետրվարի 21-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, քննելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 11 դիմումը, որոշում է կայացրել մրցույթի հաղթողների վերաբերյալ:  Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Մերուժան Տեր-Գուլանյանին եւ Նարա Շլեպչյանին` հիմք ընդունելով լրագրության ոլորտում եւ հատկապես հեռուստատեսությունում այդ թեկնածուների երկարամյա աշխատանքային փորձը, ինչպես նաեւ լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները:

Նշենք, որ Մերուժան Տեր-Գուլանյանը գրող, հրապարակախոս է, ով 1978թ.-ից Գրողների Միության անդամ է եւ յոթ գրքի հեղինակ: Նա 1997թ. հիմնադրել է երկրում առաջին անկախ «ԱՐ» հեռուստաընկերությունը: 2009-2011թթ. աշխատել է Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն:

Նարա Շլեպչյանը 1956թ. ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիա` որպես հաղորդավար: 2001-2011թթ. նախագահել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ