News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 17-ի կեսօրին ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ մի երիտասարդ դանակը ձեռքին վիճաբանում է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել էին, որ նույն օրը, ժամը 12.30-ին, նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն էր առաջացել մսամթերքի առաքիչ ոմն Հրայրի եւ սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 23-ամյա Արսեն Բ.-ի միջեւ: Վիճաբանությանը ներկա Հրայրի կողմնակիցներից մեկը սուր ծակող գործիքով հարվածել էր Արսեն Բ.-ի թիկունքին եւ ձախ ազդրին ու պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 16.30-ին, բաժին են ներկայացել 27-ամյա Հրայր Հ.-ն եւ նրա տարեկից Աշոտ Ա.-ն:

Պարզվել է, որ մարտի 17-ին հիշյալ սուպերմարկետի մոտ Արսեն Բ.-ն վիճաբանել էր Հրայր Հ.-ի, Աշոտ Ա.-ի եւ նրանց ընկեր, 32-ամյա Բագրատ Թ.-ի հետ: Վեճի ընթացքում վերջինս դանակով հարվածել էր Ա.Բ.-ին եւ պատճառել վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Բագրատ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ