News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում այսօր՝ մարտի 19-ին Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց մարզային օլիմպիադա 14 առարկաների գծով`հայոց լեզու , մաթեմատիկա, անգլերեն, ինչպես նաեւ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլն:

Գյումրիում օլիմպիադան անցկացվեց «Պրոգրես» համալսարանում, որին մասնակցում էր 500 աշակերտ Շիրակի եւ Լոռու մարզերի հանրակրթական եւ ավագ դպրոցներից: Իսկ ամբողջ հանրապետությունում մասնակից աշակերտների թիվը 1800 է: Նման օլիմպադա կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ:

Ըստ կազամկերպիչների, այս տարին առանձանանում է նրանով, որ աշակերտներն առավել ակտիվ են, անցած տարվա համեմատությամբ ավելացել է նաեւ օլիմպիադային մասնակից աշակերտների թիվը: Մեծ է հատկապես  հայոց լեզու, անգլերեն եւ մաթեմատիկա առարկաներից  մասնակիցների թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ