News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Իր կյանքի մեծ մասը Կանադայում ապրած 75-ամյա  Գասպար Պանիրյանը Լեոն Գորցյանին լավ ընկեր է համարել ու վստահել, բայց այդ վստահությունը թանկ է արժեցել նրա վրա:

Նրանց ընտանիքները ճանաչել են միմյանց դեռ Հայաստանում: «Հանկարծ ես տեսա, որ նա այլեւս այն չէ, փոխվել է: Ես չգիտեմ, թե ինչ է եղել նրա հետ»,- ասել է Պանիրյանը: Այս մասին գրում է Global Montreal-ը:

Ուրբաթ օրը երբեմնի ընկերները դատարանի հակադիր կողմերում էին, որտեղ քննարկվում էր խոշոր մեքենայության վերաբերյալ քրգործը: Գորցյանը յուրացրել էր Պանիրյանի եւ 24 այլ մարդկանց խնայողությունները:

«Նա շատ մարդկանց կյանքեր է խորտակել եւ նա արժանի է, որ բանտում հայտնվի»,- հայտարարել է մեկ այլ տուժող Ալի Ռեզան:

Որպես լիցենզավորված բրոքեր Գորցյանն իր գործունեության 8 տարվա ընթացքում խաբել է հայ համայնքի իր ընկերներին եւ յուրացրել շուրջ 800 հազար դոլար:

Դատարանի դահլիճում դատախազ Նիկոլ Մարտինոն ասել է, որ Գորցյանին առնվազն 4 տարով պետք է ազատազրկել:

Իր մտածած ինվեստիցիոն մեխանիզմով Գորցյանը մարդկանց խոստանում էր 24 տոկոս եկամուտ: Նա իր հաճախորդներին ասում էր, որ փողերը տրվում է հիպոտեքային վարկի ձեւով՝ բնակարան գնողներին: Գորցյանն առաջարկել է իր «սեփական» տունը որպես երաշխիք, սակայն ոստիկանությունն ավելի ուշ իմացել է, որ տունն իրենը չէ:

Ջեքի Նալչայանը մեկն է Գորցյանի զոհերից, ում վերջինս անգամ սպառնացել է էլեկտրոնային փոստով: Նալչայանը ոստիկանություն է կանչել եւ նրանք զենք են գտել Գորցյանի տնից: Այդուհանդերձ, Լեոն Գորցյանի պաշտպաններն ասում են, որ նա վտանգ չի ներկայացնում եւ արժանի չէ բանտարկության:

Դատավճիռը Գորցյանի նկատմամբ կկայացվի հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ. գործում է այլընտրանք
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
Դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս․ զոհվածի հարազատ
Մյուս վկան հաստատել է մի կարևոր հանգամանք, որ իրենց ձեռքում առկա քարտեզների հիման վրա հնարավոր չէր ճշգրիտ որոշում կայացնել․․․
Telegram-ով թմրամիջոցների իրացմանն և 78 մլն դրամի փողերի լվացման գործով նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով…
Ընթանում է Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը (ուղիղ)
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ․․․
Abzas Media-ի գործով ձերբակալվել է ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադը
2023 թվականի նոյեմբերի վերջին Abzas Media գրասենյակում խուզարկություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո...
Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք...
Ամենաշատ