News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել քրդական համայնքին՝ Նովրուզի կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ բարեկամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:

Այս առիթով նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր մեր հասարակության կարեւոր հատվածն են, մեր տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզներում, որոնցում միշտ հնարավորինս կլինի նաեւ պետության աջակցությունը:

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին` զարգացման նոր ծրագրեր ու նորանոր ձեռքբերումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ