News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ-ն մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությանը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Լուկա Բեբիչը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար եւ խոսել երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունների մասին` կարեւորելով երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հոգեւոր կյանքին, կրոնների եւ քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությանը: Խորվաթիայի խորհրդարանի նախագահին կաթողիկոսը ներկայացրել է Հայ Եկեղեցու հարաբերությունները քույր Եկեղեցիների հետ եւ ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ հանուն ժողովուրդների խաղաղ եւ ապահով կյանքի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը եւ Խորվաթիայի Խորհրդարանի նախագահն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ