News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բռնցքամարտի բազմակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ պատրաստ է իր այսօրվա մի կտոր հացը կիսել նախկինում մի քանի առանցքային պաշտոններ զբաղեցրած, ներկայումս փախուստի մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի հետ` միայն թե վերջինս համաձայնի վերադառնալ Հայաստան: Թերթի հետ զրույցում բռնցքամարտիկն անդրադարձել է մարտի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հատվածին, թե` «բոքս չենք կպնելու»` շախմատ ենք խաղալու»: Այս արտահայտությունը դուր չի եկել Հակոբկոխյանին:

«Պլոճիկով տղան կարա բոքս կպնի, ամեն մի հավի սիրտ ունեցողը չի կարա բոքս կպնի»,-ժողովրդական խոսքով հակադարձել է բռնցքամարտի նախկին չեմպիոնը: «Չցանկանալով վիրավորել շախմատիստներին` նա այնուհանդերձ պնդում է, որ բռնքամարտի բռնվելու համար անհատականություն է պետք ունենալ, ավելի հանճարեղ միտք, վայրկյանի տակ որոշումներ կայացնելու, արագ կողմնորշվելու ունակություն եւ ճկունություն է պետք. Ոչ մի մարտավկա  էլ չի կարող օգնել, եթե այդ հատկանիշները մարդը չունի, մինչդեռ շախմատ կարելի է խաղալ նաեւ մի քանի լավագույն ասիստենտներ ունենալով: Նաեւ այս է պատճառը, որ ամսի 17-ի հանրահավաքից հետո Հակոբկոխյանը հիասթափված է. «Մարդիկ մտել են Օպերայի բակ ու սպասում են, թե հաջորդ քայլը, որը պետք է լինի` երեւի դրսից զանգեցին, ասացին` վերջ, սրա պատվերն էր իջեցված` արեք-գնացեք: Բա մարդիկ որտեղից որտեղ, ինչ ձեւերով եկել-հասել էին, մարդ կա, որի համար ճանապարհածախսն էլ մեծ գումար է…Էս խառնաշփոթները ցավալի երեւույթներ են նորմալ հայի համար, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Կոնգրեսը դարձել է մի սեկտա, ղեկավարներն էլ իրենց Կաշպիրովսկու տեղ են դրել` մարդկանց հիպնոսացնում են, գցում` հետեւներից տանում եւ ճանապարհի կեսին թողնում»,-մեջբերում է «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ