News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանի գլխավոր դատախազության կատարած աշխատանքներն են քննարկվել գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի եւ ԱՄԷ խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի այսօր՝ մարտի 22-ին կայացած հանդիպման ժամանակ:

Մ. Սարգսյանը նշել է, որ  ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռեւս 2006թ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում՝ մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը:

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ՀՀ դատախազության համակարգից հանվել է քննչական ապարատը, որի հետեւանքով թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության տարածքային եւ համայնքային քննչական բաժիններում:

Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է մարդկանց առեւտրի  /թրաֆիքինգի/, թմրամիջոցների  ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժին:

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը նշեց նաեւ, որ թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության հետեւողական աշխատանքի արդյունքում Հայստանը դուրս է եկել նաեւ հատուկ վերահսկողության երկրների գոտուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ