News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր արաբական տարբեր պետություններում ապրում են հարյուր հազարավոր հայեր, եւ, բնականաբար, Լիբիայում եւ Բահրեյնում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել հայերին:

Այս մասին ասվում է «Հասարակական Խորհուրդ» երիտասարդական ՀԿ-ի

նախագահ  Վ. Ասրյանի հայտարարության մեջ, որն ուղղված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին:

«Ժամանակին, երբ ողջ աշխարհի աչքի առջեւ ցեղասպանության էին ենթարկվում Արեւմտյան Հայաստանում, Բաքվում եւ Սումգայիթում բնակվող հայերը, մենք` հայերս, դատապարտում էինք ձեզ՝ ձեր անգործության  եւ անտարբերության համար:

Նույն զգացողությունն է նաեւ այսօր, երբ ձեր, նաեւ մեր աչքի առջեւ աֆրիկացի վարձկանների կողմից սպանդի են ենթարկվում հազարավոր արաբ եղբայրներ: Այս պահին, երբ դուք կարդում եք սույն տողերը, շարունակում են մահանալ մարդիկ միայն նրա համար, որ ցանկանում են ապրել ազատ, ոչ բռնապետական երկրում:

Ձեր կողմից ընդունված 1973 բանաձեւը եւ անվտանգության խորհրդի 5 անդամների չեզոքությունն առավել քան անտրամաբանական է, երբ բռնապետի ապագա բռնապետ որդին, դիպչելով ձեր իսկ արժանապատվությանը, ԱՄՆ-ին եւ Եվրոպային տեռորիստական երկրներ է անվանում, ծաղրածու (կլոուն) է անվանում պարոն Սարկոզիին, հակադեմոկրատական երկրներ է անվանում Արաբական Լիագային անդամակցող երկրներին, սպառնալիքներ է հնչեցնում Իրանի եւ այլ երկրների հասցեին եւ վերջապես դավաճաններ անվանում բռնապետական ռեժիմին դեմ արտահայտվող իր միլիոնավոր հայրենակիցներին»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտատարության հեղինակը ողջ հայ երիտասարդության անունից խնդրում է  ցուցաբերել քաղաքական կամք, հրավիրել Անվտանգության խորհրդի եւս մեկ արտահերթ նիստ եւ հիմք ընդունելով Ժնեւյան կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրությունը, կանխել ոճրագործությունը Լիբիայում եւ Բահրեյնում, միաժամանակ զգոնության կոչ անել նաեւ Օմանի եւ Եմենի իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ