Մեկօրյա հանգստից հետո շախմատի Ամբեր-մրցաշարի մասնակիցներն անցկացնում են 9-րդ տուրի պարտիաները: Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը մրցում է Վլադիմիր Կրամնիկի հետ: Կույր պարտիայում Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ: Արոնյանի գլխավոր մրցակիցների Մագնուս Կարլսենի եւ Վիշվանաթան Անանդի կույր պարտիայում սեւերով հաղթանակ տարավ Անանդը:
Առջեւում արագ շախմատի պարտիան է: