News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին հաստատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքները:

Փետրվարի 24-ին մանկավարժական համալսարանի խորհրդի նիստում քննարկվել էր ռեկտորի ընտրության հարցը: Նիստը վարել է Տիգրան Սարգսյանը, ով խորհրդի նախագահն էր:

Ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր մեկ թեկնածություն` Ռուբեն Միզախանյանը, ով էլ ընտրվել էր ռեկտոր:

Համալսարանի նախկին ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ