News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրինագիծը: Ըստ օրինագծի` նախատեսվում է մտցնել «բանակցությունների ինստիտուտը», այսինքն ակցիայի կազմակերպիչները կարող են բանակցություններ վարել պատկան մարմինների հետ` տեղի, ժամանակի եւ ընթացքի շուրջ եւ գալ փոխզիջման:

Հավաքները կարող են դադարեցվել միայն այն դեպքում, երբ խախտվում են որեւէ մեկի սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը: Եթե ակցիան խաղաղ բնույթ է կրում, սակայն դրա անցկացման մասին տեղյակ չի պահվել լիազոր մարմիններին, իրավապահներն իրավունք չունեն դադարեցնել միջոցառումը: Ազատականացվել է նաեւ ուժային կառույցների աշխատակիցների` հավաքներին մասնակցելու կարգը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ առաջարկել էր վերանայել օրենսդրության 7-րդ կետը։ «Առաջարկում եմ 7-րդ հոդվածում ամրագրել հետեւյալ կետը. հավաքի կազմակերպիչը դրա ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվել է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձանց խմբի կողմից, ուրեմն հավաքի ղեկավարը հանդիսանում է այդ իրավաբանական անձանց ղեկավարը»,- հայտարարել էր Աբրահամյանը։

Նրա առաջարկը հիմնականում Հայ ազգային կոնգրեսին էր վերաբերում։ Աբրահամյանը ցանկանում էր իմանալ՝ օրենքով ո՞վ է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքների ղեկավարը:

Արդարադատության նախարարն ընդունելի է համարել առաջարկը։ Թովմասյանը միաժամանակ ընդգծել, որ ՀԱԿ-ը իրավաբանական-կազմակերպչական կարգավիճակ չունի։ Իսկ եթե խոսքը կոնկրետ ՀԱԿ-ի մասին է, ապա, նախարարի խոսքով, օրենքում կամ պետք է փոփոխություններ մտցնել կամ էլ դա այն օրենքը չէ, որ պետք է կարգավորի նմանօրինակ հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ