News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Odnoklassniki.ru կայքում գրանցված մասնակիցների շրջանում Հայաստանից օգտվողները բավականին շատ են, սակայն նախկին ԽՍՀՄ տարածքից ամենաշատը Հայաստանի օգտագործողներն են, որ ունեն մի քանի անհատական էջ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարկետինիգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ այս հանգամանքից ելնելով, դժվար է ասել, թե Հայաստանից սոցիալական ցանցը օգտագործողների իրական թվաքանակը որքան է։

«Հայ օգտագործողները էջեր ունեն նաեւ ընկերների, ընկերուհիների, անծանոթների համար։ Այս հանգամանքը մի քանի անգամ նվազեցնում է սոցիալական ցանցում տեղադրվող գովազդի արդյունավետությունը»,-ասաց Ա. Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ սա ոչ թե odnoklassniki.ru-ի կամ տեղական գովազդ վաճառողի խնդիրն է, այլ ուղղակի առանձնահատկություն է, որը պետք է հաշվի առնել սոցցանցում գովազդ տեղադրելիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ