News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննայում մարտի 23-24-ին Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դիտարկման գործադիր ամփոփումը:

«Այդ տարածքների դաժան իրականությունը վերահաստատել է համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի եւ, եւ որ հակամարտության միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ավելի լավ եւ հաստատուն ապագայի հեռանկարներ բացել այն մարդկանց համար, ովքեր նախկինում ապրել են այդ տարածքներում, եւ ովքեր այժմ ապրում են այնտեղ», - ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Նրանք տեղեկացրել են, որ մոտ ապագայում այցելելու են տարածաշրջան` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ քննարկումները շարունակելու` օգտվելով մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում առաջացած դրական տեղաշարժից:

«Համանախագահներն իրենց զրուցակիցների հետ նաեւ կոնկրետ միջոցառումներ կմշակեն, որոնք թույլ կտան կյանքի կոչել Սոչիում ստանձնած պարտավորությունները` հրադադարի խախտումների վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննություններ անցկացնելու վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ:

Հերթական անգամ ընդգծելով, որ հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ինչպես իրենց իրականացրած քայլերում, այնպես էլ հրապարակային կոչերում, համանախագահները «անընդունելի» են որակել ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական օդանավերի նկատմամբ:

«Այս առումով, համանախագահները խստորեն դատապարտում են սպանությունների եւ հակահարվածների անիմաստ շրջապտույտը առաջին գծի երկայնքով, եւ վերահաստատում իրենց վաղուցվա դիրքորոշումը, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - եզրափակում են ԵԱՀԿ-ի համանախագահները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ