Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության զեկույցում հայկական կողմի համար անընդունելի դրույթներ կան: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ միջնորդների անդեմ եւ անհասցե հայտարարությունները չեն կարող ճեղքում ապահովել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: «Վաղուց ժամանակ է, որ մինսկյան միջնորդները հստակ նշեին իրենց հայտարարությունների հասցեատերերին»,- ասել է Զոհրաբյանը:
Նշենք, որ նախօրեին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների իրավիճակի վերաբերյալ գնահատման առաքելության զեկույցը: