News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հայկական «Մայրիկ» սրճարանում «Եվրո 2012»-ի ընտրական Հայաստան-Ռուսաստան խաղին հետեւելու են հայ եւ ռուս երիտասարդներ իրենց բարձր տարիքի ընկերների հետ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Ռուսաստանի հայերի միությունից, սրճարանում խաղին հետեւելու համար տեղադրվելու են մեծ էկրաններ։

«Հայ եւ ռուս ֆուտբոլասերները միասին կերկրպագեն մեր թիմերին` գեղեցիկ եւ դինամիկ խաղի համար։ Վստահ ենք, որ այս հանդիպումը բոլորիս համար սպորտային գեղեցիկ իրադարձություն կդառնա, եւ խաղի ցանկացած արդյունքի դեպքում միեւնույն է կհաղթի բարեկամությունը»,- նշված է ՌՀՄ տարածած հաղորդագրությունում։

Տեղեկացնենք, որ ՌՀՄ-ն խաղին հետեւելու համար նախատեսված մեծ էկրաններ է տեղադրել Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններում։  

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի Սայաթ-Նովա եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկում տեղադրված հսկայական էկրանով եւս հեռարձակվելու է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը։

Նշենք, որ երկու երկրների «Եվրո-2012» մրցաշարի ընտրական փուլի հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում՝ Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ