News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանական Նովրուզ տոնը, որը մեկնարկել է մարտի 21-ից, Հայաստան է բերել հարավային մեր հարեւաններին` իրանցիներին, ովքեր, իրենց իսկ ձեւակերպմամբ, հանգիստ ու ապահով պայմաններում վայելում են իրենց ամենասիրելի տոներից մեկը: Իրանցիների շրջանում ընդունված է  Նովրուզը դիմավորել երկրից դուրս, հիմնականում այնպիսի բաց  երկրներում, որտեղ ոգելից խմիչքների օգտագործման արգելք չկա, զվարճանքի եւ  վայելքների վայրերը բաց են, մի խոսքով, այնպիսի երկրներում, որտեղ հնարավոր կլինի մի լավ լիցքաթափվել: NEWS.am-ը զրուցել է Հայաստանում տոնն անցկացնող իրանցիների հետ, եւ պարզել, որ նրանց Երեւան է բերել իրենց սիրելի երգիչներին ունկնդրելու հանգամանքը: Բանն այն է, որ իրանցի մի շարք երգիչներ արգելված են Իրանում: Նրանք իրենց իրանցի հանդիսատեսի հետ հանդիպելու համար Նովրուզի կապակցությամբ համերգերով են հանդես գալիս տարածաշրջանի այլ երկրներում`Հայաստանում, Թուրքիայում, ԱՄԷ-ում, Ադրբեջանում:

Իրանցիների սիրելի երգիչների ցանկում է նաեւ հայազգի Անդին, ով այս օրերին համերգներով է հանդես գալիս Հայաստանում:

Բարեկամ երկրի քաղաքացիների համար Հայաստանը թանկ երկիր է: Նրանց հետ զրույցից պարզվեց, որ թեեւ հիմնականում գոհ են մատուցվող ծառայությունների որակից, սակայն գներից` դժգոհ: «Պարսկաստանի համեմատ Հայաստանում ապրանքները երեք անգամ թանկ են: Անցած մի քանի օրերի ընթացքում ահագին փող եմ ծախսել»,- ասաց Թեհրանից եկած մի իրանցի: Նա Հայաստան է եկել կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ, վարձել է բնակարան, որի համար օրական 90 դոլար է վճարում: «Գոհ ենք, լավ մեծ տուն է կենտրոնում, մոտ 130 քմ: Ճանաչում եմ մեզանից առաջ եկած մի ընտանիքի, որը ավելի թանկ է վճարում տան համար` մոտ 200 դոլար»: NEWS.am-ի զրուցակիցը նշեց նաեւ, որ նախորդ տարիներին Նովրուզն անցկացրել է Ճապոնիայում, Չինաստանում, Դուբայում, սակայն չի ստացել այն հաճույքը, ինչը Հայաստանում: «Հայաստանը լավ երկիր է»,-ասաց թեհրանցին ու ձեռքի բութ մատը վեր պարզեց:

Թավրիզից եկած մի քանի երիտասարդներ էլ ասացին, որ ամեն տարի Նովրուզը դիմավորում են տարբեր երկրներում, այս տարի էլ որոշել են Հայաստան գալ: Ասացին, որ իրենց ընդհանուր առմամբ դուր է գալիս Հայաստանը, սակայն լիաթոք զվարճանալու համար ամենահարմար երկիրը Թուրքիան է: Նրանք Հայաստանում կմնան եւս երկու-երեք օր, այնքան, քանի դեռ գրպաններում փող կա:

Ի դեպ, այս օրերին ծանրաբեռնված են աշխատում հանրապետության տաքսի ծառայությունները: Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզեցինք, որ իրանցիները հիմնականում հաստատվել են մայրաքաղաքի ծայրամասերում, որտեղից օրը մի քանի անգամ տաքսիով մայրաքաղաքի կենտրոն են գալիս` այցելելու ռեստորաններ ու զվարճանքի վայրեր: «Հանգիստ, խելոք ժողովուրդ են: Ճիշտ ա, իրար լեզու չենք հասկանում, բայց վերջում իրարից դժգոհ չենք մնում»,-վստահեցրեց տաքսիստներից մեկը: Իրանցի մեր հյուրերը, ինչպես պարզեցինք Հանրապետության հրապարակում ծառայություն իրականանցնող ոստիկաններից, կարգապահ են, այս օրերին նրանց մասնակցությամբ որեւէ միջադեպ չի արձանագրվել: «Երբ իրենց ասում ես` սա-սա-սա չի կարելի, միանգամից հասկանում են, ներողություն են խնդրում, ու էլ նույն արարքը չեն անում»,- վստահեցրեց ոստիկաներից մեկը: Նրա հետ, սակայն, չհամաձայնեց  Հրապարակի ջրավազանի մաքրության համար պատասխանատու տարեց տղամարդը: Նա բողոքեց, թե «պարսիկները ահավոր փնթի են» ու աղտոտում են ջրավազանն ու դրա շրջակայքը: «Հազար անգամ զգուշացնում եմ, որ թուղթ եւ սիգարետ մի քցեք «բասեինի» մեջ, չեն հասկանում»,- դժգոհեց նա: 

Հ, Գ. Նշենք, որ այս տարի Նովրուզին ընդառաջ, ըստ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալների,  Հայաստան է այցելել մոտ 20 հազար իրանցի զբոսաշրջիկ: Նրանցից յուրաքանչյուրը Հայաստանում գտնվելու ընթացքում ծախսում է շուրջ 1200 ԱՄՆ դոլար:

 

Պատրաստեց` Ելենա Գեւորգյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ