News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 1800 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 20-ին, 21-ին եւ 25-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

ՊԲ-ն ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բացի այլ հրաձգային զինատեսակներից, մարտի 24-ին եւ 25-ին ադրբեջանական ուժերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ կիրառել են նաեւ «ԱԳՍ» տիպի նռնականետեր` արձակելով ավելի քան 10 արկ:

Չնայած հակառակորդի դրսեւորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ ապահովել առաջնային գծի պահպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ