News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը պարզել է մարտի 25-ին Երեւանի Դավիթաշենի կամրջից նետվելու միջոցով ինքնասպան եղած անձի ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շինարարների փողոցի բնակիչ , 45-ամյա Միքայել Յուրիի Ստեփանյանն է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեպքը տեղի էր ունեցել մարտի 25-ին, ժամը 10-ի սահմաններում: Երբ դեպքի վայր է ժամանել 1-03 ծառայությունը, կամրջից ցած նետված տղամարդն արդեն մահացած է եղել:

Դեպքի վայր էին ժամանել  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, նաեւ Հայաստանի ԱԻՆ ՀՀ փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները  ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Հակոբյանը: Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում պարզում են ինքնասպանության հանգամանքները: 

Լուսանկարն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ