News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2011 թվականին Վրաստանի պետական բյուջեի եկամուտները աճել են 350 միլիոն լարիով (շուրջ 70 մլրդ դրամ): Ըստ այդմ, մարտի 29-ին երկրի կառավարությունը համապատասխան բյուջետային փոփոխություններ ենթադրող օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարանին, որն ընդունվել է, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Վրաստանի խորհրդարանի քարտուղար Գիա Խուրոշվիլիի խոսքով, բյուջետային փոփոխությունների հետեւանքով, թոշակառուների եւ առաջին խմբի հաշմանդամների թոշակները սեպտեմբերից կբարձրանան մինչեւ 100 լարի (20 000 դրամ)

Բացի այդ, ըստ  նոր փոփոխությունների բյուջեի դեֆիցիտը 4,3 տոկոսից կնվազի մինչեւ 3,7 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ