News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ազատության պողոտայում` «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրի դիմաց, մարտի 28-ին, ժամը 19:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել Volkswagen մակնիշի 10 ԼՏ 978 համարանիշի, «Շեվրոլետ» մակնիշի Տ 5472 համարանիշի տաքսի, եւ ՄԱԶ մակնիշի բեռնատար 184 ԼՕ 68 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:

Ականատեսները հայտնել են, որ վիրավորներն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը Երեւանի ՃՈ աշխատակիցների հետ վթարի վայրում քննչական աշխատանքներ է կատարում:

Քննչական աշխատանքներ կատարելուց հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները կտեղափոխվեն Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ, իսկ քննիչը մեկնելու է հիվանդանոց` ճշտելու վիրավոր անձանց ինքնությունը:

Դեպքի վայրում են նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կապանում պարեկի համազգեստի տեսախցիկը պոկողը համայնքապետի եղբայրն է եղել. Նրա մտերիմն էլ՝ քաշքշել, հարվածել է պարեկին
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները...
Ադրբեջանցուն տուգանել եւ վտարել են Ռուսաստանից հագուստի վրա «ԶՍՈւ» գրության համար
Ադրբեջանցուն վտարել են Ռուսաստանից...
Շիրակի մարզում «ՈՒԱԶ»-ը ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երկու կապանցիներ պոկել են իրենց կանգնեցրած պարեկների տեսագրող սարքը, նետել գետնին, քաշքշել են, հարվածել
քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության...
Արատես գյուղի հանդամասում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար…
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ. գործում է այլընտրանք
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ