News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Հայաստանի քր.օր.-ի 316 հոդվածի հատկանիշներով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է 27-ամյա Վահե Կամոյի Սահակյանի նկատմամբ: Նա, Mercedes մակնիշի 777 ԼԼ 47 համարանիշի ավտոմեքենան «Տաշիր» առեւտրի կենտրոնի դիմաց քշել է քաղաքացիների եւ Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի վրա` չենթարկվելով իշխանության ներկայացուցչի հրահանգներին: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի բաժնի քննիչը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` երկամսյա կալանք կիրառելու միջնորդությամբ, եւ Սահակյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ երբ ոստիկանությունը փորձում էր նրան կարգի հրավիրել եւ տեղափոխել ոստիկանության բաժին, նա ներկայանում էր, որ առեւտրի կենտրոնի անվտանգության ծառայության պետի եղբայրն է:

Տվյալ համարանիշով Mercedes-ը գրանցված է Շիրակի մարզում` «Թերո» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող...
Շիրակի փողոցում «Hyundai Elantra»-ն, «BMW»-ն ու «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում
Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի...
Փաստաբանները պնդում են, որ Միկա Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել
Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի...
Հայտնի է՝ ինչու է Նոր Արեշում փլուզում տեղի ունեցել. կառուցապատողը վնասել է ջրատարի հենապատը
Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեոի հարակից տարածքում...
Ամենաշատ