News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նյարդային հիվանդություններով տառապող հիվանդ զինվորների վրա բժշկական դաժան փորձարկումները սկանդալի առիթ են դարձել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական KanalTurk-ը, Թուրքիայի Գյուլհանեյի ռազմաբժշկական ակադեմիայում բուժման նպատակով տեղափոխված բազմաթիվ հիվանդ զինվորներ  առանց որեւէ թույլտվության ենթարկվել են բժշկական անմարդկային փորձարկումների։

Հիշյալ զինվորականները առողջական խնդիրների են հանդիպել ծառայության ընթացքում եւ տեղափոխվել են  Գյուլհանեյի ռազմաբժշկական ակադեմիա՝ բուժման նպատակով։ Նշվում է, որ հիվանդանոցում արված տեսագրությունն իրականացվել է 2008-ին։

Հայտնի է դարձել, որ 20 ժամկետային զինծառայողների վրա իրականացրած փորձարկումների արդյունքները ներկայացվել են նյարդաբանության միջազգային կոնգրեսներից մեկում որպես գիտական աշխատանքի արդյունք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ