Twitter-ի օգտատերերը հրապարակել են տեսանյութ «Դորիան» փոթորկի մասին, որը սպառնում է ամերիկյան մերձափնյա շրջաններին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Աղոթեք Աբակոյի համար, որովհետեւ «Դորիանը» եկել է»,- ասվում է տեսանյութերից մեկի մակագրությունում։
Հրապարակված կադրերում քամին ծառեր է կոտրում, իսկ ջրի հոսքը հեղեղում է քաղաքը Աբակո կղզում։
Ավելի վաղ փոթորկին տրվել էր հինգերորդ՝ ամենաբարձր կարգ։ Քամու արագությունը կազմում է ժամում 257 կիլոմետր։
ԱՄՆ փոթորիկների հսկման ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ «Դորիանը» փոթորկում է հյուսիսում եւ կարող է հարվածել Ջորջիա եւ Հարավային Կարոլինա նահանգներին հաջորդ շաբաթ։ Ֆլորիդայում, որտեղ սպասում էին փոթորկի առաջին հարվածին, արդեն արտակարգ իրավիճակ է հայտարարված։ Ավելի ուշ Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը նույնպես արտակարգ դրություն էր հայտարարել։
Ինչպես նշել է նախագահ Դոնալդ Թրամփը, «Դորիանը» կարող է լինել ամենահզորը վերջին տասնամյակում։