News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԼՂ հակամարտությունը համարվում է ոչ թե «սառեցված», այլ` շարունակվող: Ինչպես փոխանցում է APA-ն, այս մասին մարտի 28-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` Քարնեգի հիմնադրամի  Վաշինգտոնյան ֆոնդի կողմից կազմակերպված ԼՂ հակամարտությանը նվիրված քննարկման ժամանակ: Բրադկեի խոսքով, տարածաշրջանում ապրող մարդիկ արժանի են ավելի կայուն, ավելի լավ եւ ապահով ապագա ունենալ, եւ հանուն այդ ապագայի նրանք պետք է օգտագործեն բոլոր միջոցներն ու հնարավորությունները:

«Իրավիճակը դեռեւս անկայուն է: Այս  հակամարտությունը հաճախ չի լուսաբանվում մամուլում»,-ընդգծել է միջնորդը:  Չնայած այս հանգամանքին, ամերիկացի համանախագահը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը զբաղվում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ:

«Հնարավոր է` ԼՂ հարցում ստատուս-քվոյի պահպանումը ինչ-որ մեկին ձեռնտու է, սակայն առկա իրավիճակը կայունություն չի երաշխավորում»,- ասել է նա:

Հայտնելով, որ տարվա ընթացքում 16 այց է կատարել տարածաշրջան, Բրադկեն հավելել է, թե ԱՄՆ-ը սերտ համագործակցում է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության հետ` շուտափույթ խաղաղության հասնելու նպատակով:  Նա նաեւ նշել է, որ բոլոր կողմերը համաձայն են այն մտքի հետ, որ չի կարելի թույլ տալ նոր պատերազմ Հարավային Կովկասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ