News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը Ֆրանսիայի Սենատի ԵՄ-ի գործերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան եւ Հայաստանը Շվեյցարիայում արձանագրություններ են ստորագրել, որով համաձայնության են  հասել վիճելի հարցերի ուսումնասիրման խնդրում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախ շնորհակալություն է հայտնել Ժան Բիզեյին՝ նշելով, թե նաեւ նրա ջանքերի շնորհիվ է, որ Ֆրանսիայի ազգային ժողովում 2001-ին եւ 2006-ին ընդունված  Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը չեն ներառվել Սենատի օրակարգ։

«Մենք կարծում ենք, որ հայերի պնդումներն ակադեմիական քննարկումների թեմա են։ Ազգի հիշողությունները կարեւոր են, սակայն դա չես կարող միայնակ ապացուցել։ Պետք է անկողմնակալ եւ ակադեմիական աշխատանք սկսել։ Այդ խնդիրը խորհրդարաներինը չէ։  Իհարկե, նախկինում ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել։  Հայերը, թուրքերը եւ մյուս ազգությունների ներկայացուցիչները նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տառապանքներ են կրել։

1,5 տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեյցարիայում, ստորագրեցին արձանագրություններ, որով համաձայնության հասան ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ ուսումնասիրել այդ վիճելի խնդիրները»-ասել է Մեհմեդ Ալի Շահինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ