News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի կներկայացնի թագավորության արեւելքում նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության ապացույցներ: Սաուդյան պետական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը հայտնել է, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը չորեքշաբթի այս թեմայով մամուլի ասուլիս կտա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կներկայացվեն Saudi Aramco-ի օբյեկտների վրա հարձակմանը իրանական ռեժիմի մասնակցության ապացույցներ, նաեւ կներկայացվի իրանական զենքը, որն օգտագործվել էր հարվածներ հասցնելիս»,- հայտարարել է ռազմական գերատեսչությունը:

Անցած շաբաթ սաուդյան պետական Saudi Aramco ընկերության ձեռնարկությունները հարձակման էին ենթարկվել, որի հետեւանքով թագավորությունը զրկվել էր նավթի արդյունահանման ավելի քան 50 տոկոսից: Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը երեքշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել էր, որ չնայած հարձակմանը, թագավորությունը նախկին ծավալով է նավթ արտահանում, եւ սեպտեմբերին արտահանման ծավալը չի փոփոխվի: Ընդ որում՝ Էր Ռիադը հույս ունի, որ արտադրական հզորությունները օրական 11 մլն բարել մակարդակին կվերադարձնի սեպտեմբերի վերջին, իսկ 12 մլն-ի՝ նոյեմբերի վերջին:

Եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ պատերազմում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, հայտարարել էին, որ իրենք են իրագործել հարձակումը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե վկայություններ չկան, որ հարձակումը կատարվել է Եմենից, եւ դրա մեջ մեղադրել էր անմիջաբար Իրանին: Թեհրանն իրեն ուղղված մեղադրանքները հերքում է: Էր Ռիադը հայտարարել է, որ միջազգային մասնագետների կհրավիրի հետաքննությանը մասնակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էր Ռիադի կարծիքով՝ Իրանի հետ կապված իրավիճակի սրումը կհանգեցնի նավթի գների թռիչքի
Միջազգային հանրությունը պետք է դիմի Իրանին զսպելու վճռական քայլերի՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար…
Ամիսներ են պետք, որպեսզի Saudi Aramco-ն նորոգի գրոհի ենթարկված օբյեկտները. WSJ
Ամիսներ են անհրաժեշտ սաուդյան նավթային օբյեկտների նորոգման համար...
ԱՄՆ փոխնախագահը սենատորներին հայտնել է Իրանի դեմ հնարավոր միջոցառումների մասին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը ամերիկացի հանրապետական սենատորների համար փակ ճեպազրույց է անցկացրել…
Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին
Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը Իրանի կողմից դրսեւորված ագրեսիայի ակտ է որակել…
Իրանն ու Սաուդյան Արաբիան պատվիրակություններ կփոխանակեն
Պատվիրակությունների անդամները կայցելեն միմյանց դիվանագիտական առաքելություններ...
Քաղաքագետ․ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ միանգամայն հնարավոր է ուղիղ ռազմական բախում
Անհրաժեշտություն չկա գնահատել երկու երկրների միջեւ պատերազմի հավանականությունը, քանի որ այն արդեն վաղուց է ընթանում․․․
Ամենաշատ